16 08 2022

16 զոհերից 14-ի ինքնությունը հայտնի է. ԱԻՆ-ի նոր թարմացումը

16 զոհերից 14-ի ինքնությունը հայտնի է. ԱԻՆ-ի նոր թարմացումը

«Սուրմալու»-ի պայթյունի հետեւանքով զոհված 13 զոհվածների անունները հայտնի են։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Նշենք, որ անհետ կորած քաղաքացիների թիվը դարձավ 8-ը։

Զոհվածներից երեքի ինքնությունը դեռեւս պարզված չէ։ Զոհվածներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյանը՝ ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյանը՝ ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյանը՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյանը, Վարդան Գուրգենի Քոչարյանը՝ ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյանը՝ ծնված 1966 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյանը՝ ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյանը՝ ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյանը՝ ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյանը՝ ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյանը՝ ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյանը՝ ծնված 2018 թ․ եւ Հրաչյա Ֆանբերգի Սարգսյանը՝ ծնված 1976 թ․։

Հիվանդանոցներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 7-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ