15 08 2022

Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ԱԻՆ

Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ԱԻՆ

Օգոստոսի 8-14-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 146 հրդեհի, 4 փլուզման, 12 ինքնասպանության փորձի դեպք, 53 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաեւ՝ 189 կենցաղային կանչ. տուժել է 154 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 20 մահ: Արձանագրվել է թունավորման 8 դեպք: Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ