05 08 2022

Ադրբեջանցիները երկու դիրքով առաջ են եկել, նկատվել է առաջխաղացում․ Եղցահող համայնքի ղեկավար. Tert.am

Ադրբեջանցիները երկու դիրքով առաջ են եկել, նկատվել է առաջխաղացում․ Եղցահող համայնքի ղեկավար. Tert.am

Թշնամու կողմից նկատվել է դիրքերի առաջխաղացում, երկու դիրքով առաջ են եկել, ինչից հետո ռուս խաղաղապահները միջամտել են, հիմա իրենք իրենց սահմանին կանգնած են, գյուղի ուղղությամբ որևէ կրակոց կամ ոտնձգություն չի եղել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի Եղցահող համայքի ղեկավար Արտակ Հակոբյանը։

Նա նշեց, որ իրավիճակը ներկա պահին հանգիստ է։

«Այս պահին լարվածություն չկա, գիշերը հանգիստ է անցել, գյուղում մեկ-երկու կրակոց է լսվել, գյուղին անմիջապես մոտ մարտական գործողություններ չեն եղել։ Եղցահողի բնակիչների շրջանում ոչ մի խուճապ, առավել ևս տարհանում չկա, բոլորը զբաղված են իրենց առօրյա աշխատանքներով»,- ասաց համայնքի ղեկավարը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ