29 07 2022

Սա հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից. Ավետիք Չալաբյան



«Սա հետապնդում է Նիկոլ Փաշինյանի կողմից, իր անձնական պատճառների մասին չեմ ուզում այսօր խոսել, բայց այն, որ սա քաղաքական հետապնդում է՝ կասկած չկա, և այն տարածվում է նաև ընտանիքիս որոշ անդամների վրա»,- լրագրողների հետ զույցում նշեց Ավետիք Չալաբյանը։

«Ընդամենը երեկ եղբայրս հայտարարեց, որ հեռանում է Կենտրոնական բանկից, բայց նա ստիպված է հեռանում, քանի որ Նիկոլ Փաշինյանի դրդմամբ՝ նրանից դա պահանջել են»,-ասաց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է իր նկատմամբ հարուցված քրեական գործին, ապա, նրա որակմամբ, այն ընդամենը «պղպջակ է».

 «Սա մոգոնած, տարբեր բաներից թքած-կպցրած գործ է, որի միակ նպատակը եղել է այս ամբողջ ընթացքում ինձ ապօրինի կերպով ազատությունից զրկելը»,-ասաց Ավետիք Չալաբյանը․

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ