Հուլիսի 26-ին՝ ժամը 15։10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել քաղաքացի Ա․ Մ․-ի կողմից կալանավորված անձ Գ․ Գ․-ի անվամբ բերված հեռուստացույցը։
Զննության արդյունքում հեռուստացույցի միջից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր բաժանորդային քարտով։ Հայտնում է ՔԿԾ-ն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը