26 07 2022

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին

Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ՝ կոչ անելով վերադարձնել բոլոր հայ գերիներին

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարութուն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ըստ հայտարարության՝ քարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։

«Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը:

Քարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,-նշված է հայտարարությունում։

Պետքարտուղար Բլինքենը նաև կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել բոլոր հայ գերիներին:

Նշենք, որ երեկ՝ ուշ երեկոյան, Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ