Հուլիսի 15-ին, ժամը 12.15-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկից տագնապի ազդանշան է ստացվել: Բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ տղամարդուն: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նույն օրը, ժամը 13.00-ին բանկի Կոտայքի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը հաղորդում է տվել, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գործող բանկի Կոտայքի մասնաճյուղի իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համար պահանջել 500 000 դրամ: Ժամը 13.40-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 42-ամյա տղամարդը «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության՝ հայտնելով, որ բանկում անհայտ անձի կողմից ներարկում է ստացել: Ստացված հաղորդումը կից փաստաթղթերի հետ ուղարկվել է նախաքննական մարմին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը