03 07 2022

Գործ ունենք երկակի ստանդարտների հետ․ Նարեկ Ալոյան



Դատարանը մերժել է մեկի կալանավորման միջնորդությունը, 3 անձ քիչ անց դուրս կգան, մեկն այսօր ազատ չի արձակվի։ Կգա ժամանակ և վարույթ իրականացվող մարմինը հարկադրված կլինի հրապարակել այդ առարկայի լուսանկարը։ Այս գործով որևէ ձերբակալված ոստիկան չկա, ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել, մինչդեռ համացանցում բազմաթիվ են տեսանյութերը, որոնցում կան քաղաքացիների ուղղությամբ շիշ նետող ոստիկաններ։ Ըստ էության գործ ունենք երկակի ստանդարտների հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը։

Նշենք, որ Արմավիրի ՔԿՀ-ից ազատ են արձակվում մի շարք անձինք, որոնք կալանավորվել էին Դիմադրություն շարժման ակցիաներին մասնակցելու համար։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգությունների մեջ։

 
Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ