10 06 2022

Երկրորդ տարին է՝ Ժորի ծնունդը նշում են Եռաբլուրում․ Այսօր հերոսը կդառնար 21 տարեկան



«Եռաբլուրում» երկրորդ տարին է՝ Ժորի  ծնողներն ու հարազատները հերոսի ծնունդն են նշում լացով, վրեժի ու հրարտության զգացումով:  44-օրյա պատերազմին 24 օր կռիվ տված Ժորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 21 տարեկան: Մայրը՝ Գայանե Հակոբյանն ասում է՝ որդուս կիսատ երազանքների պարտավորությունն ավելի ճնշող չէ, որքան վրեժը որդուս կորցնելուց հետո, անպայման հասնելու ենք արդար դատաստանին:

«Պայծառ, լուսավոր, ժպիտը դեմքին․ որդուս այսպես են հիշում: Վերջին անգամ ժորի հետ խոսել եմ հոկտեմբերի 21-ին՝ իր զոհվելուց մեկ օր առաջ։ Երբևիցե նման բան չէր եղել, որ իրար հետևից զանգեր մի քանի անգամ, ասում էր՝ նորմալ է ու վերջ…։ Երկրորդ զանգը եղավ 5 րոպե հետո, ասաց՝ մա՛մ, դուխդ չգցես։

Ժորս զոհվեց Իշխանաձորի մոտերքում, բայց հասցրեց 24 օր Վարանդայի (Ֆիզուլի), Մեխակավանի (Ջեբրայիլ), Կարմի շուկայի համար կռիվ տալ։ Միշտ պայծառ, որտեղ կար, այդտեղ լույս էր, բարի, ժպիտով լի միջավայր էր ստեղծում։ Ժորը շատ երազանքներ ուներ, ուներ սիրած աղջիկ, մեծ պլաններ ուներ… կիսատ մնաց»,- ասաց հերոսի մայրը:

Ժորա Մարտիրոսյանը 2019 թ. հուլիսի 11-ին էր զորակոչվել հայկական  բանակ, 6 ամիս ծառայել էր Հոկտեմբերյանում, այնուհետև՝ Կուբաթլուում։ Ժորան տանկի մեխանիկ-վարորդ էր, և որպես լավագույն մեխանիկ-վարորդ՝ մասնակցել էր Ռուսաստանում անցկացված «Կովկաս 2020» զորավարժություններին։

 

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ