10 06 2022

Ուժի սպառնալիքի ներքո սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել․ Սաղաթելյան



Մենք  գտնում ենք, որ ուժի սպառնալիքի  ներքո սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ հնարավոր չէ իրականացնել։ Սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ պետք է իրականացնել այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Հակառակ պարագայում գալ, մտնել ՀՀ սուվերեն տարածք, ու դրանից հետ պարտադրել սահմանգծում և սահմանազատում, դա այլև ուժի սպառնալիքի տակ տեղի ունեցող գործընթաց է։ Ժողովրդի թիկունքում տեղի են ունենում գործընթացներ, երեկ խոսվեց ճանապարհների ապաշրջափակման և այլնի մասին, կան վերջնական համաձայնություններ։ ինչի՞ մասին է խոսքը, մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը կարո՞ղ են հասկանալ՝ փակ դռների հետևում  սրանք ինչի մասին են շարունակ բանակցում»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ