07 06 2022

Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգևորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով

Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգևորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով

NEWS.am-ը գրում է.

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգեւորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգեւորականներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Այս տեղեկությունները կարծում եմ լիովին համահունչ են Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությանը։ Իրենք անում են ամեն ինչ, որ իրենց ուզածը կյանքի կոչեն եւ մեր հոգեւորականներին հանեն Դադիվանքից։ Իրենք տեսան, որ ուդիների այցերով ոչնչի չեն կարողանում հասնել եւ դիմեցին այս տարբերակին։ Բացի այն, որ կհեռացնեն հայ հոգեւականներին, կասեն նաեւ, որ ռուս խաղաղապահների կարիք այլեւս չկա։ Ես վստահ եմ, որ ռուս ուղղափառ եկեղեցին այդ քայլին տեղիք չի տա»,- ասաց գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդը հայտնեց նաեւ, որ ընթանում են ինտենսիվ բանակցություններ՝ հայ ուխտավորներների մուտքը դեպի Դադիվանք վերականգնելու համար։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ