06 06 2022

Մենք այս հրապարակից դուրս գալու որոշում չունենք․ Իշխան Սաղաթելյան



Խոսվում է վրանները Ֆրանսիայի հրապարակից հավաքելու և պայքարը դադարեցնելու մասին, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը․

«Այս վրանները ինքնանպատակ չենք տեղադրել՝ տեղադրել ենք վրանները, 24-ժամյա ռեժիմով կազմակերպել ենք պայքարը, այն համարում ենք արդյունավետ, հետևաբար, վրանները հանելու որոշում չկա․ երբ կգտնենք, որ մարտավարության փոխելու կարիք կա, նոր կհեռացնենք վրանները, այս պահին սա արդյունավետ է, վրանները պետք է մնան, մեր պայքարը նույն տեմպով շարունակում ենք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ ոչ թե քննարկում են դադար վերցնելու հարցը, այլ՝ ինչպիսի մարտավարություն ընտրեն, որ շարժմանը նոր թափ հաղորդեն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ