26 01 2025

Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն. Իշխան Սաղաթելյան

Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն. Իշխան Սաղաթելյան

Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ, գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, զարգացած տնտեսություն և արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար։

Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝

բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն, 

համախմբել ուժերը և հստակ քայլեր ձեռնարկել սպասվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ