«Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նոր տնօրենն է Սահակ Վարդանյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը սկսելով՝ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և շնորհավորեց նրան:
Հունիսի 3-ին քաղաքապետի №2025-Ա որոշմամբ Սահակ Վարդանյանը նշանակվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Վերջինս ծնվել է 1981 թ. մայիսին, Երևանում:
1987-1997 թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։
1997-2002 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։
2002-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։
2005 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
2002-2009 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ, այնուհետ՝ անալիտիկ բաժնի պետ։
2009-2013 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։
2013-2017 թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես գործառնական տնօրեն։
2018- 2021 թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։
2021-2022 թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն փոխտնօրեն։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը