Մենք մեկ ամսից ավելի միասին արդեն մեկ ընտանիք դարձաձ պայքարում ենք մեր երկրի համար: Մենք մի շարք հաջողություններ արձանագրել ենք, բայց այդ ամենը դեռ բավարար չէ ու անշրջելի չէ, քանի որ երկրի ղեկին հայտնված են դավաճաններ: Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Մենք խորհրդարան ներկայացրեցինք մի փաստաթուղթ, որտեղ արտացոլված էր հայ ժողովրդի կենսական շահերը ներկայացնող մինիմալ սկզբունքները և պահանջները: Հերթական շանսը տվեցինք իշխող ուժին, որպեսզի խելքի գա, որպեսզի հասկանա, որ ժողովուրդն իրեն թույլ չի տա երկիրը տանելու նոր կապիտուլյացիայի, բայց չհասկացան: Այդ փաստաթղթում ոչ հրաժարականի պահանջ կար, ոչ էլ երկրի ներքաղաքական հարցերին անդրադարձ, փաստաթուղթն ամբողջությամբ նվիրված էր Արցախին և Հայաստանի անվտանգությանը: Մենք ասում էինք՝ էկեք փաստեք, որ դուք չեք ուզում Արցախը մնա Ադրբեջանի կազմում և ուզում եք, որ մենք պետականություն ունենանք, եկեք փաստեք, որ դուք հայ ժողովրդի ներքին թշնամիները չեք: Ընդամենն այս հարցերի պատասխաններն էինք ուզում, բայց իրենք չեկան, նիստը տապալեցին:
Սիրելի ժողովուրդ, այն իշխանությունը, որը հրաժարվում է սպասարկել իր ժողորդի շահերը, նա այդ պահից այլևս լեգիտիմ չէ, այն իշխանությունը, ով իր ժողովրդի թիկունքում ասում է՝ ինչ կուզեմ, կբանակցեմ և ակնհայտորեն փաստում է, որ պատրաստ է երկիրը տանել նոր զիջումների, այդ իշխանության հետ ժողովուրդը կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է:
Քանի որ ԱԺ նիստը դեռ բաց է, դեռ 3,5 ժամ հնարավորություն կա, որ այն տեղի ունենալ, մենք այդ հնարավորությունը դեռ իրենց տալիս ենք: Մենք այստեղից ասել ենք, որ սա ջրբաժան է ոչ թե մեր ժողովրդի միջև, այլ ջրբաժան է, որպեսզի հասկանանք՝ ով է ժողովրդի հետ, ով՝ թշնամի: Քանի որ ՔՊ կուսակցությունը ինքը չի որոշում ինչ է անելու, ինքն ինքնուրույն չէ այդ որոշումների մեջ, այսօր էլ փաստեց, որ ինքն առաջնորդվում է ուսապարկի հոգեբանությամբ, մենք գիտեք, թե ով է իրենց հրահանգ տվողը, դրա համար այս պահին մենք գնում ենք ոչ թե խորհրդարան, այլ առաջարկում ենք գնալ դեպի կառավարություն: Գնում ենք այնտեղ մոտիկից հստակ, ուղիղ ներկայացնելու մեր պահանջները»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը