Ամոթ այն մարդուն, որը կմտածի, թե Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում, նման բան անհնար է, ո՞վ չգիտի Ադրբեջանն ինչերի է ընդունակ: Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց երթի մասնակից կանանցից մեկը, որը եկել էր թոռնիկի հետ: «Բարեկամանալու մասին խոսելը չափից դուրս շուտ է, մինչև մենք մեր Հայաստանը չվերականգնենք, մինչև չհզորանանք, չենք կարող Ադրբեջանի հետ բարեկամանալուց խոսել, ես մինչև վերջ այս շարժման կողքին եմ լինելու»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը