01 06 2022

Մենք երկուշաբթի գալու ենք ՔԿ՝ մեր պատասխանի հետևից․ Ծնողները դադարեցրին ակցիան



Որոշեցինք գնալ, որովհետև Քննչականից հայտնեցին, որ Քյարամյանը այստեղ չի ու երեք օրից կպատասխանեն։ Մենք երկուշաբթի գալու ենք մեր պատասխանի հետևից։ Այս մասին ՔԿ-ի մոտ ասաց զոհված զինծառայողի հարազատներից։

Նշենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի դիմաց են։

5 օր առաջ զինծառայողների ծնողները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել,  դիմել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին և հանդիպում պահանջել։  

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ