31 05 2022

Հարվածներից հետո ցուցում է տրվել հիվանդանոց տանելու, ոստիկանությունն արգելել է․ ցուցարար



Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ ընդամենը կանգնել էի ցուցարարների և ոստիկանների արանքում, չէի ուզում՝ ո՛չ ոստիկաններին, ո՛չ քաղաքացիներին որևէ բան լինի, աստճանների ներքևի հատվածում էի կանգնած, այդ պահին ոստկանների պատը ճեղքվեց և մի ոստիկան ձեռքս քաշեց ու հայհոյանքով ներս տարան, ոտքով խփելով ներս մտցրին։ Yerevan.Today-ին պատմեց «Դիամդրության» շարժման մասնակից Արշակ Սարգսյանը՝ նկարագրելով ինչպես է հայտնվել ակցիայի ժամանակ Կառավարության երրորդ մասնաշենքում։

«Որ ուզենայի էլ չէի կարող ներխուժել այդ մասնաշենք, որովհետև շատ  մեծ ոստիականկան պատնեշ կար և հնարավոր էլ չէր ներխուժել ոչ էլ նպատակ ունեինք, զուտ տարել էին ներս հետո սև բերտավորները ձեռնաշղթաներ հագցրին ծեծելով։ Մեզ ձեռնաշթաներ հագցրած նստացրել էին պատի տակ, ինչպես մեր գերիների հետ են վարվում, նույն տեսարանն էր, սև բերտավորները շատ վատ հայհոյանքներ էին հնչեցնում»,- նշեց նա։

Ակտիվիստը պատմեց, որ ոստիկանները հարվածներ են հասցրել ներքին օրգաններին, բժիշկների կողմից ցուցում է եղել հիվանդանց տեղափոխելու ոստիկաններն արգելել են։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ