«Միակ բանը , որ դրդում է էս ամեն ինչին , իշխանության վախն է , որ էսօր զգում են Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանականները , և վախի դեպքում այս պաշտպանական մեխանիզմներն են գործում։ Էս պահին իշխանության վախի մեծագույն շեմ կա , որը նման է անկյուն ընկած առնետի հոգեբանությանը։ Նիկոլ Փաշինյանն ազգադավ է՝ իր իշխանության հետ միասին , Փաշինյանը հրահրել է 44-օրյա պատերազմը, մեղավոր է 5000 զոհի և 15 հազար հաշմանդամ երիտասարդի , մեղավոր է հայրենիքի հանձնման համար և իրավական գնահատականներ տրվելու են։ Մենք ավելի տոկուն ենք, քան՝ ոստիկանությունը, որը գալիս է վճարով , ի լրումն ասեմ, որ երթերին վճարովի մասնակցողը մենակ ոստիկանությունն է»,-այս մասին ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը, ով հազարավոր քաղաքացիների հետ մասնակցում է երթին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը