27 05 2022

Փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել անհայտ պատճառներով ԱԱԾ բերման ենթարկված Ալեքսան Ասատրյանին. ահազանգ

Փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել անհայտ պատճառներով ԱԱԾ բերման ենթարկված Ալեքսան Ասատրյանին. ահազանգ

Արթուր Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգելի՛ հայրենակիցներ,

սիրելի՛ պայքարակիցներ,

Շուրջ 45 րոպե է ինչ գտնվում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում՝ տեսակցելու և ստանձնելու այսօր մի քանի ժամ առաջ անհայտ պատճառներով այստեղ բերված Ալեքսան Ասատրյանին։

Սակայն տևական ժամանակ է ինչ տարաբնույթ տեխնիկական և այլ անհասկանալի պատճառաբանություններով հստակ չեն հայտնում, թե կոնկրետ ում մոտ է Ալեքսան Ասատրյանը։

Իսկ հիմա էլ մատնանշում են, թե վերջինս ԱԱԾ շենքում չէ, չգիտես որ քննիչի կողմից, չգիտես որ ուղղությամբ, չգիտես՝ ինչ քննչական գործողություն կատարելու համար տարվել է այս շենքից դուրս։

Ինձ որևէ տվյալ հայտնել հրաժարվեցին՝ պատճառաբանելով, որ նշված քննչական գործողության ավարտից հետո համապատասխան քննիչը կկապվի ինձ հետ։

Այս պահին կատարվողը գնահատում եմ որպես Ալեքսան Ասատրյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի դիտավորությամբ կոպտաւգույն խախտում։

Հրավիրում եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս հարցին և սպասում անհապաղ արձագանքի։

Հաջորդիվ քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ