26 05 2022

«Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել». Ռուբեն Մելիքյան

«Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել». Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուցմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի կալանավորման որոշման թեմային.«Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝

1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».

2) կալանավորման հիմքերը՝ փավուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.

3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,-գրում է Արմեն Գրիգորյանի պաշտպանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ