25 05 2022

ՀՀ-ն հրաժարվել է Արցախից, և այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու մասին՝ ավելորդ է․ Աբրահամյան



Արցխում կարևոր խնդիրը պաշտպանության, բանակի ռեֆորմներն են, որը բավարար չափով այս պահին իրականացված չէ։ Շատ կարևոր է հասկանալ, թե մենք տեղում ինչ կոնկրետ ռեսուրսներ ունենք ապահովելու Արցախի պաշտպանողականությունը։ Այս մասին Ֆրասիայի հրապարակում քննարկման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ներկայիս գլխավոր խնդիրներից մեկը իրենց օջախներից զրկված անձանց բնակարանային խնդիրներ ապահովելն է, սակայն ՀՀ-ն առհասարակ հրաժարվել է Արցախից, և այս պայմաններում խոսել Արցախում որևէ արժեք ստեղծելու, անվտանգության, զարգացման մասին կարծում եմ ավելորդ է»,-ասաց Աբրահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ