24 05 2022

«Թույլ չտալ որևէ աշխատակից ներս ու դուրս անի»․ մի քանի նախարարության մուտք արգելափակված է



 

«ԱԳՆ այս շենքում աշխատում են բազմաթիվ պատրաստված դիվանագետներ։ Տարանջատվեք Նիկոլից, մի՛ կրեք դավաճանական պատասխանատվությունը, որ ինքը ստանձնել է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը ԱԳ շենքի մոտ, որը շրջափակել են քաղաքացիները։ Նա ասաց, որ ԱԳՆ շենքում սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը։

Նա հայտնեց, որ այս պահին փակ են մի շարք նախարարությունների մուտքեր, քաղաքացիներին էլ կոչ արեց գալ ու փակել կրթության նախարարության մուտքը, քանի որ այդ նախարարությունը արդեն մի քանի տարի է, Սաղաթելյաի խոսքով, պայքարում է եկեղեցու և մեր արժեքների դեմ։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ