19 05 2022

ԱԽ քարտուղարը լրատվամիջոցի հարցի պատասխանը հետը գրել, բերել էր



Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցերին պատասխանելու եկավ թղթերով՝ կարծես կանխազգալով, թե լրագրողները ինչ հարցեր պետք է տային:

Օրինակ՝ հարցին՝ տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ՝ Հայաստան ուժեր ուղարկելու համար, իրակա՞ն են, թե՞ ոչ, Արմեն Գրիգորյանը պատասխանեց սկզբից մինչև վերջ թղթից կարդալով. «Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաև միջազգային մակարդակում և բնակաբանար այդ լուրը ևս կեղծ է»,- կարդաց Արմեն Գրիգորյանը:

Նա նաև վստահ է, որ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին, նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված լուրջ ճգնաժամի ժամանակ և ճգնաժամի լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում: 

Ամեն դեպքում հիշեցնենք, որ թե նոյեմբերի 9-ի, թե դրանից հետո մյուս հոյտարարություններից և որոշումներից ոչ ոք տեղյակ չի եղել: Ավելին՝ մի շարք իրադարձությունների մասին հայ ժողովուրդը տեղեկացել է ոչ թե հայկական կողմից, այլ թշնամական լրատվամիջոցներից:

Ինչ վերաբերում է այս օրերին իրականացվող անհնազանդության ակցիաներին, Գրիգորյանի կարծիքով դրանք չեն ստացել հանրության աջակցությունը, չնայած գրեթե ամեն օր բազմահազարանոց երթերին ու հանրահավաքնրին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ