Լարված իրավիճակ է Քննչական կոմիտեի մոտ. զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում՝ կոչ աելով ազատ արձակել 44-օրյա պատերազմի մասնակից Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, որին այսօր առավոտյան ձերբակալել են։
« Ինձ առավոտյան Արցախի դրոշի համար բերման են ենթարկել։ Արցախի դրոշի հանդեպ իշխանությունները վախ ունեն , եթե Ալիևի դրոշով մտնեի պետական կառույց ավելի ջերմ կընդունեին․ սա մեր Արցախի դրոշն ա, մեր սուրբ դրոշն ա , ոչ ոք չփորձի այլ մկերպ վերաբերվել ․ ցանկացած պետական կառույց պատրաստ ենք այս դրոշով մտնել, ով էլ թույլ չտա՝ ներխուժելու ենք»,-ասաց ներկաներից մեկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը