16 05 2022

Այսօրվա ավտոերթի մասնակիցների նկատմամբ ոստիկանության բիրտ ուժի կիրառումը՝ մեկ տեսանյութով



Երևանում ոստիկանության աշխատակիցները Հրազդան մարզադաշտի մոտ «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։

Նրանք հենց փողոցում ուժով ավտոմեքենաներից հանում էին վարորդներին ու բերման ենթարկում։

Տեսանյութում բերման ենթարկումների կադրեր են, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է ոտսիկանությունը անահմաչափ ուժ կիրառում։

«Այսօր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Դիմադրության» շարժման անդամ ուժերը  որոշել էին իրականցնել խաղաղ ավտոերթ, դա իրենից ներկայացնում է հավաքների ազատության սահմանադրական իրավունքի իրացման ձևերից մեկը, այն բացառապես օրինական է և իրավաչափ, հետևաբար ոստիկանությունը միջամտություն դրան չի կարող ունենալ, առավել ևս կարմիր և այլ գույների բերետավորների միջամտություն չէր կարող տեղի ունենալ։ Տեսանք իրական կյանքում ճիշտ հակառակը։ Այսօրվա մի քանի ոստիկանների արարքներ իրենց մեջ պարունակում են քրօրենսգրքի լիազորությունների անցումից մինչև չարաշահում, ընդհուպ մինչև մարդու առևանգման հանցակազմի հատկանիշ էլ կարող ենք տեսնել, իրենցից յուրաքանչյուրը պատասխանատվության է ենթարկվել»,- մամուլի ասուլիսում ասաց Արամ Վարդևանյանը։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ