14 05 2022

Գնա՜, այ շիդար, որ մնացորդացից երկիր կառուցենք. Լիլիթ Գալստյան

Գնա՜, այ շիդար, որ մնացորդացից երկիր կառուցենք. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստայնը գրում է.

Յուրաքանչյուր ընտանիքում շրջանառվող բարոյական արժեքների համար պատասխանատու են ծնողները։

Պետությունը մեծ ընտանիք է, ուր երկրի ղեկավարը կամերտոն է, հայր ու դիրիժոր միանգամից։ Նա երկրում թևածող արժեքների ու ներազգային համերաշխության թիվ մեկ գեներատորն է ու պատասխանատուն։

Երկիրը թաղվել է կործանարար ստի, կործանարար ատելության, կործանարար տգիտության, կործանարար ուրացման, կործանարար մատնության, կործանարար ցինիկության, կործանարար լկտիության, կործանարար իռացիոնալիզմի մեջ։

«Տաղանդավոր» սելեկցիայի արդյունքում ջրի երես են ելել մարդկային հնարավոր ամենանողկալի որակները։ Եվ այս ամենն ունի շահառու և պատվիրատու՝ նա, ով Հայաստանում իբրև թե իրականացնում է իշխանություն։

Երկրի ինստիտուցիոնալ ոչնչացմանը հաջորդում է տեսակային ոչնացումը։ Սա ներազգային սպառնալիք է, սա վերջերգ է, որ պետք է ժամ առաջ կանգեցնել։

Գնա՜, գնա՜, գնա՜, այ շիդար, որ մնացորդացից երկիր կառուցենք․․․

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ