Մենք ներս մտնելու ցանկություն չունենք, մենք բազմիցս ասել ենք, որ պետական կառավարման համակարգն այլևս չի սպասարկում մեր ժողովրդի շահերը: Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ասաց Իշխան Սաղաթելյանը:
«Հանրային ծառայողների վրա լուրջ ճնշումներ են գործադրում այս ուսապարկերը, բազմաթիվ մարդկանց, նույնիսկ հանրային ծառայողների բարեկամները, եթե մասնակցում են հանրահավքներին, իերնց աշխատանքից ազատում են: Սրանով նախ մեր աջակցությունն ենք հայտնում իրենց, որ իմանան՝ իրենք մենակ չեն և դուրս գան միանան այս պայքարին: 2-րդ՝ պետական շենքեր արգելափակելով ցույց ենք տալիս, որ Նիկոլը երկրում չունի այլևս իշխանություն: Այս գործընթացը լինելու է պարբերաբար, մինչև հասնենք այն կետին, որ այլևս պետական կառավարման համակարգը ենթարկվի ինքնալուծարման և չծառայի այս խեղկատակին»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը