13 05 2022

Ոստիկանները «Գրանդ Քենդի» շա՞տ են սիրում



Հանրապետության հրապարակում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքը ոստիկանները որպես պահեստ են օգտագործում։ Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ոստիկանները պահեստ դարձած շինությունից մեծ քանակությամբ սնունդ, քաղցրավենիք, ծխախոտ, ջրեր ստանում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։ Հաշվի առնելով, որ այս օրերին «Դիմադրության» շարժումը խաղաղ անհնազանդության ակցիաներ է իրականացնում, իսկ իշխանությունն էլ Երևանում է կենտրոնացրել ոչ միայն ոստիկանության քաղաքային ստորաբաժանումներին, այլ նաև տարբեր մարզերում ծառայող ոստիկաններին, ըստ երևույթին` նրանց սնվելու և այլ կարիքների համար է կազմակերպվել, նման «դաշտային» բաշխումները։

Եթե այդ ամենն արվում է ոստիկանության ղեկավարության ցուցումով, հարց է առաջանում` ինչո՞ւ են ոստիկանները սնվում քաղցրավենիքով: Մյուս հարցն էլ, որ առաջացավ, ո՞ւմ միջոցներով են սնվում, ստանում ծխախոտ և այլն կառավարության շենքը և հարակից տարածքները հսկող մեծաքանակ ոստիկանները, որոնք վերջին օրերին, անհնազանդության ակցիաների ժամանակ հաճախ ոչ իրավաչափ և ոչ համարժեք ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ։

Yerevan.Today-ը հարցում է ուղարկել ոստիկանություն՝ պարզելու համար, թե ի՞նչ սնունդ է, ովքե՞ր են հատկացրել, ի՞նչ միջոցներից, պետգնո՞ւմ է, թե՞ նվիրատվություն արտադրողից։ Եթե ոստիկանության պետբյուջեով հատկացված միջոցներից է, ապա ի՞նչ որոշում է, հրաման և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ