10 05 2022

Հայաստանում իրողություն է փոխվել, տերը քաղաքացին է․ Մենք կորոշենք բացել ճանապարհը թե՝ ոչ․ Գեղամ Մանուկյան



Ոստիկանները խնդրում են րոպե առաջ բացել փողոցը, բայց կրկնում ենք՝ Հայաստանում, իրողություն է փոխվել, տերը քաղաքացին է, Նիկոլն էլ իշխանություն չունի։ Մենք կորոշենք կբացենք։ Այս մասին «Դիմադրության» շարժման խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ ասաց Գեղամ Մանուկյանը։

Այդ ընթացքում ընդդիմադիր պատգամավորները կենդանի պատ էին կազմել խաղաղ երթի մասնակիցների և ոստիկանների միջև, որպեսզի բախումներ տեղի չունենան։

Նշենք, որ այս պահին Երևանում 4 ուղղություններից մեկնարկել է բողոքի ու անհնազանդության ակցիաներ են։

Երթի մասնակցիները փողոցներում վանկարկում են «Պայքար», «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան»։ Նրանց ողջունում են անցնող քաղաքացիները, մեքենաներից վարորդները ողջույնի ազդանշաններ են ուղարկում մասնակցիներին։

Հիշեցնենք, որ ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալու է հանրահավաք։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ