Լոս-Անջելոսի հայությունը ձեր կողքին է, դժբախտաբար չեմ կարող ձեր կողքին լինել ֆիզիկապես, բայց հոգով, սրտով իմ ամբողջ էությամբ ձեզ հետ եմ, ձեզ հետ միասին քայլում եմ Երևանի փողոցներով, և եթե պետք է ես փակում եմ այդ փողոցները, ես ձեզ հետ եմ ամեն օր և Արցախում, և Վանաձորու, և Սյունիքում, և կլինեմ ձեզ հետ այնքան ժամանակ մինչև որ վարչապետի աթոռին նստած այդ վիժվածքը հրաժարական տա։ Նիկոլ, դու գիտեմ ինձ լսում ես, 4 տարի դու խաբել ես այդ ժողովրդին, 4 տարի դու հպարտ քաղաքացուն, որի առաջ դու ծնկի էիր գալիս խաբել ես, 44 օրվա պատերազմի ժամանակ դու փուռը տվեցիր 5000 մատղաշ երեխա, նրանց արյունը քո վրա է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը