09 05 2022

Հայ երիտասարդը կապիտուլացված չէ, և դա պետք է ամբողջ աշխարհը հասկանա․ Դավիթ Ափոյան



«Մենք պետք է հավատարիմ մնանք մեր ընկերների թափված արյանը, պետք է շարունակենք մեր ընկերների գործը, մեր ընկերները զոհվել են հանուն մեր վաղվա ապագայի, ուստի իրավունք չունենք ապրել գլուխներս կախ, հայ երիտասարդը կապիտուլացված չէ, և դա պետք է ամբողջ աշխարհը հասկանա»,-Ֆրանսիայի հրապարակում, «Դիմադրության» շարժման հանրահավաքի ժամանակ, հայտարարեց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Նա իր ելույթում նշեց՝ դժվար իրավիճակից դուրս գալու համար՝ պետք է պայքարել և կոտրել անտարբերությունը.

«Հայ երիտասարդին ոչ ոք չի կարող համոզել, որ հետ կանգնի իր պապերի տված ժառանգությունից, հայ երիտասարդը հավատարիմ է իր պատմական անցյալին և ժառանգությանը, պայքարելու է՝ այդ պատմական ժառանգությունը պաշտպանելու համար»,-ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահը:

Դավիթ Ափոյանը կոչով դիմեց նաև երիտասադրներին.

«Շատ են փորձելու մեզ մոլորեցնել, բայց մենք չենք մոլորվի, եթե մեր սեփական ուղեղով մտածենք, եթե դատենք առողջ և գիտակցենք մեր վրա դրված պատասխանատվությունը, կոտրի՛ր քո մեջի անտարբերությունը, վե՛ր կաց և ապացուցի՛ր, որ հայ երիտասարդը կապիտուլացված չէ»,-հայտարարեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ