Առավոտյան 07:00-ից մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր, դիմավորելու մեր վարչապետին, սակայն հանդիպումը չի կայացել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Ջավաղյանի քույրը։
Նա, մասնավորապես, նշել է․
«Առավոտյան 07:00-ից ծնողներս ու մի շարք ծնողներ հատուկ գնացել են Եռաբլուր, դիմավիրելու մեր մեծարգո և հարգարժան, շատ սիրելի, պաշտելի, երկրի գլխավոր հրամանատար՝ վարչապետին…
Բայց, ավաղ նրանց հանդիպումը չի կայացել, որովհետև վերջինս ուղղակի փախել է Եռաբլուրից)
Այն մարդն է փախել, որը մի քանի օր առաջ ամբիոնից վանկարկում էր « այ տենց փախնելու եք, ոնց միշտ եք փախել»,- նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը