08 05 2022

Մայիսի 9-ին ի՞նչ ենք նշելու, ռուսի «պաբեդա՞ն»․ ափսոս ենք, հզոր ազգ ենք, միացեք պայքարին․սիրված երգչուհի Գայա Արզումանյանի կոչը



Այսօր այստեղ եմ իմ Արցախի, իմ Հայաստան աշխարհի համար, որովհետև Հայաստանն  Արցախ է, Արցախը Հայաստանն է, ես չեմ տարանջատում։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ասաց սիրված երգչուհի Գայա Արզումանյանը։

«Ես այստեղ եմ ապրում, բայց ծնողներս Արցախում են։ Այսօր  ուզում եմ, որ Արցախ աշխարհում թափված տղաների արյունը ուղղակի չջնջվի։ Պետք է այդ արյան համար մենք պայքարենք մինչև վերջ։ Թուրքը չի կարող մեր երկրում ապրել, մեր տեղը որոշել։ Ամբողջ աշխարհի հայությանը կոչ եմ անում միացեք ժողովուրդ ջան, ափսոս ենք, հզոր ազգ ենք, կորցրած ազգ ենք, ունեմ եղբայրներ կորցած Առաջին պատերազմի ժամանակ, այդ տղաները հերոսությամբ են մեր հողերը հետ բերել, 30 տարի հաղթանակած պետություն ենք եղել, մայիսի 9-ին ի՞նչ ենք նշելու, հարց եմ տալիս ողջ հայությանը, ռուսի պաբեդա՞ն»,-ասաց երգչուհին։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ