Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ ադրեջանական կողմի ինտենսիվ կրակոցները սկսվել են երեկ երեկոյան, չեն դադարել նաև այսօր։ Կեսօրին դրանք շարունակվել են, ունենք վիրավոր աշխատակից, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վիրավորոմ ստացած քաղաքացին աշխատում է արտադրությունում։
«Վնասվել է աշխատակցի ձախ ձեռքը, բարեբախտաբար, ներքին օրգանների վնասվածք չունի։ Այս պահին նա գտնվում է հոսպիտալում, և բժիշկները հանքի աշխատակցի վիճակը գնահատում են կայուն», - ասաց Ռուզաննա Գրիգորյանը։
Ընկերության ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ տեղեկութուն չունի՝ արդյոք այս պահին էլ ինտենսիվ կրակոցները հանքի տարածքում շարունակվում են։
«Բայց կարող եմ ասել, որ Սոթք հանքավայրը դադարեցրել է աշխատանքները, և աշխատակիցները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - ասաց մեր զրուցակիցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը