05 05 2022

Առանձնակի դաժանությամբ սպանված կինը 2017-ին ԵՊՀ-ից առեւանգված դասախոսն է. Aravot.am

Առանձնակի դաժանությամբ սպանված կինը 2017-ին ԵՊՀ-ից առեւանգված դասախոսն է. Aravot.am

Մայիսի 4-ին Երեւանում առանձնակի դաժանությամբ կնոջ սպանության մեջ մեղադրվող Ն. Ս-ն համայնքներից մեկի ղեկավարի որդին է, հաղորդում է Aravot.am-ը:

Կայքի տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ին կինը լքել էր, ամուսնալուծվածի կարգավիճակում էին: Այս տեղեկությունը սակայն, Ն. Ս-ի հայրը կայքի հետ զրույցում մասամբ հերքել է. «Չգիտեմ՝ ով է ձեզ նման տեղեկություն տվել, ես նման տեղեկություն չունեմ: Այնպես չէ, որ միասին էին, բայց ամուսնալուծված էլ չէին»:

Սպանության մեջ մեղադրվողի հայրն ասաց՝ տեղեկություն չունի, թե որդին ինչ հաշիվներ է ունեցել կնոջ հետ, ինչ է փորձել պարզել կնոջից դեպքի օրը: Նա ասաց, որ որդու ընտանեկան հարցերից հստակ տեղեկություն չունի:

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ն թմրամիջոցի ազդեցության տակ է կնոջը սպանել, մեր զրուցակիցն այս տեղեկությանն այսպես արձագանքեց. «Թող բժշկությունն արդեն դրանով հետաքրքրվի, իմանա, եթե հիմա ասեմ՝ ոչ, կարող է մտածեք, տղայիս պաշտպանում եմ: 32 տարի իմ տղան է, նման բան իր մոտ չեմ տեսել, ոչ թմրամիջոց, ոչ ալկոհոլ, ոչ էլ հասարակ սիգարետ»:

Մեր զրուցակիցն ասաց՝ հեռախոսներից է լուրի մասին տեղեկացել, դեռ չգիտի՝ ինչքանով է լուրը հավաստի:

Հետաքրքրական է, որ Ն. Ս-ն մամուլում հայտնվեց դեռ 2017-ին, ընկերներով ԵՊՀ դասախոս Տ. Ա-ին առեւանգելու դեպքով: Այդ ժամանակ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին դեպքի առթիվ: Ն. Ս-ի կողմից սպանվածը հենց ԵՊՀ դասախոս Տ. Ա-ն է, որը փաստորեն դարձել էր նրա կինը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ