05 05 2022

Տատանվելու կարիք չկա, հայրենիքի փրկության հարցն է այստեղ. Ագնեսա Շահնազարյան



Ես երբևէ կուսակցական չեմ եղել, չեմ լինելու, որովհետև ես ստեղծագործող մարդ եմ, ես քաղաքականությամբ զբաղվում եմ բեմում և հեռուստաէկրաններին: Ֆրանսիայի ժամանակ հանրահավաքին ասաց դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը:

«Ես սա քաղաքական ակցիա չեմ համարում, ես սա համարում եմ հայրենիքի պաշտպանություն, յուրաքանչյուր բանական գիտակից մարդ պետք է հասկանա, որ կանգնած ենք այդ ճամփաբաժանին՝ երկիրը կորցնելու և ինչ-որ մի բան անելու: Ես որպես քաղաքացի, որպես հայրենասեր քաղաքացի, որպես մայր, որն ունի տղա և ուզում է, որ իր տղան ապահով երկրում մեծանա, իր պատականությունն է լինել այստեղ՝ այնտեղ, որտեղ մեր շահերը ոտնահարվում են, և մենք փորձում ենք դրա դեմն առնել»: 

Դերասանուհին նաև նշեց. «Շատ լավ է, որ բոլորը համախմբել են, այստեղ ոչ թե աթոռի պայքար է, այլ հայրենիքի կորստի դեմն առնելու պայքար է: Եթե լիներ մեկ կուսակցություն, ես հաստատ չէի լինելու այստեղ, որովհետև դա կդիտվեր որպես կուսակցական հավաք, բայց քանի որ բոլորն են հավաքվել և մտահոգ են երկրի փրկության համար, իմ նման մարդը պետք է լինի այստեղ: Ես կարծում եմ, որ պետք է սթափ նայել իրավիճակին, պետք է նայել այն ամենին, ինչ խոստացվել էր և չի կատարվել և մարդ ուղղակի պետք է հասկանա, ինքն ապահով երկրո՞ւմ է ապրում, թե՞ ոչ»:

Ավելին՝ տեսանյութով:  

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ