02 05 2022

Ժամը 18։00–ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան

Ժամը 18։00–ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք․ Իշխան Սաղաթելյան

Սայաթ–Նովա–Խանջյան խաչմերուկում անհնազանդության ակցիային մասնակցող ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ այսօր ժամը 18։00–ին Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը նշեց նաև, որ բերման ենթարկվածները հարյուր հիսունից ավելի են։

«Ամբողջ ներքին զորքերը, մարզերի ոստիկանությունը ոտքի են հանել։ Նիկոլ Փաշինյանից պատվեր են ստացել ու կատարում են` ինչ ասեմ։ Ամեն ինչ հրաշալի է, քիչ է մնացել։ Ամեն ինչ ավարտված է։ Նիկոլ չկա, առաջիկա ժամերին էլ վերջնական կփաստեն»,–ասաց Սաղաթելյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ