01 05 2022

Սադրիչներ, զինված խմբեր փնտրեք Նիկոլի շրջապատում․ Մեր գործողությունները լինելու են բացառապես խաղաղ․ Սաղաթելյան



Ընդամենը երկու ժամ հետո հանդիպում ենք Ֆրանսիայի հրապարակում, մինչ այդ արդեն տեսնում ենք, որ Երևան  ժամանող չորս ուղղություններով մեր խմբերը մտել են արդեն Երևան և շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ ժամը 16։00-ին տեղի կունենա մեր պատմական հանրահավաքը։ Ֆեյսբուքյան ուղիղ եթրի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս ընթացքում իշխանությունը հասկանալով և տեսնելով, որ մարդիկ, մեր ժողովուրդը ոտքի է կանգնել, փորձում են դիմել սադրանքների, ինֆորմացիոն տոռորի, լուրեր են տարածում, թե իբր կան զինված խմբեր, տեղի են ունենալու անկարգություններ և նման միջոցներով փորձում են մարդկանց վախեցնել և զերծ պահել հանրահավաքին մասնակցելուց։ Նիկոլի էս պահվածքը շատ բնական է, հերթական սուտը, կեղծիքը, մարդկանց վախեցնելու և մոլորեցնելու գործողություն, որին առաջարկում եմ բանի տեղ չդնել։ Այդ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանքի, մեր երեխաների հետ, որովհետև սա համաժողովրդական հանրահավաք է։ Մեր գործողությունները լինելու են շատ վճռական, մասշտաբային, բայց լինելու են բացառապես խաղաղ, հետևաբար սադրիչներ, զինված խմբեր, անկարգություններ փնտրեք Նիկոլի շրջապատում։ Կոչ եմ անում ուժայիններին չտրվել Նիկոլի ճնշումներին, ապօրինի հրահանգներին»,-ասաց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ