30 04 2022

Առաջին փուլն իրականացված է․ Վաղվանից կտրվի մեր վճռական պայքարի շատ կարևոր փուլի մեկնարկը․ Սաղաթելյան



2020 թվականի պատերազմից, պարտությունից ու կապիտուլյացիայից հետո մեր բազմաթիվ հայրենակցիներ դուրս են եկել փողոց, դուրս են եկել պայքարի՝ երկրին պատերազմ և պարտութուն բերած իշխանությանը հեռացնելու նպատակով, երկար պայքարի արդյունքում հանրային լայն  ճնշման տակ օրվա իշխանությունը ստիպված եղավ գնալու արտահերթ ընտրությունների և ցավոք ու դժբախտաբար այդ ընտրությունների ժամանակ կարողացավ վերարատադրվել։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ի՞նչ կատարվեց հունիսի 20-ից հետո․ մեր հանրությանը արդեն ակնհայտ էր, որ չկա խաղաղություն, չկա կայունություն, թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ, թշնամու զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, ունենք զոհեր, ունենք գերիներին և բերջին օրերին այդ մարդը շատ պարզ, հստակ հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման հարցում պետք է նշաձողը իջեցնել․․․»,- նշեց Սաղաթելյանը։

Ամփոփելով անցնող մեկ շաբաթվա «Դիմադրության» շարժման գործողությունները, Սաղաթելյանը նկատեց․

«Անցնող մեկ շաբաթվա արդյունքում այն  խնդիրը, որը մենք դրել ենք մեր առջև, հստակ կարողացել ենք իրականացնել։ Գլխավոր հարցը, որ անցնող շաբաթվա ընթացքում մենք լուծել ենք, մեր ժողովուրըդ դա լուծել է՝ թշնամի պետություններին, բարեկամ և ոչ բարեկամ պետություններին, միջազգային հանրությանը  շատ հստակ ուղերձ է հղել մեր ժողովուրդը, որ Նիկոլը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։ Այն ծրագիրը առաջին փուլում, որը մենք դրել ենք մեր առջև համարում եմ իրականացված։ Վաղվանից անցնում ենք մեր վճառկան պայքարի շատ կարևոր փուլի մեկնարկին, որ կարճ ժամանակ հետո բերելու է այս իշխանության հեռացման»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ