30 04 2022

Մենք ուզում ենք հայ մնալ․ սա է մեր պայքարի գաղափարախոսությունը․ Սևակ Խաչատրյան



Այս պայքարը կուսակցական և անձնական պայքար չէ, մենք վստահեցնում ենք, սա ազգային պայքար է։ Այս մասին Սարդարապատից Երևան երթի Էջմիածնում կանգառում  ասաց երթի մասնակից Սևակ Խաչատրյանը։

«Մեր գաղափարի հիմքում ընկած է հայրենիքը, հետևաբար չի կարող հաջողություն  չունենալ։ Մենք ոչ մեկս չի ցանկանում ինչ-որ անձերի բերել իշխանության, մենք ուզում ենք հայ մնալ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Դիմադրության շարժման 4 խումբ քայլերթով Երևան է գալիս է Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից, որտեղ Մայիսիս 1-ին սպասվում է համազգային հանրահավաք։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ