28 04 2022

Նստացույց անող ծնողներին արգելվել է դատախազության մոտ վրան տեղադրել. Գիշերն անցկացրել են «բորդյուրներին նստած»

Նստացույց անող ծնողներին արգելվել է դատախազության մոտ վրան տեղադրել. Գիշերն անցկացրել են «բորդյուրներին նստած»

Զոհված զինծառայողների ծողներն ու հարազատները գիշերել են Գլխավոր դատախազության շենքի դիմաց, 5-օրյա նստացույց են հայտարարել երեկ ու պահանջում են անհապաղ Նիկոլ Փաշինյանին կալանավորել՝ որպես պատերազմի աղետալի հետևանքների գլխավոր մեղավոր:

Այսօր ժամը երկուսին զոհվածների մայրերն ու քույրերը կվերադառնան դատախազության շենքի մոտ ու կվերսկսեն բողոքի ակցիան՝ պահանջելու պատերազմի աղետալի  հետևանքները քննող քրգործով անհապաղ մեղադրյալ ճանաչել Նիկոլ Փաշինյանին ու  ձերբակալել նրան:

Հիշեցնենք, նրանց երկրորդ պահանջը հետևյալն էր, որը բավարարցվեց․ ծնողները միջնորդություն էին նեկայացրել իրենց զոհված  զավակներին, ամուսիններին ու եղբայրներին նույն քրգործով տուժող ճանաչելու և հետևաբար իրենց որպես տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Այն բավարարվել է և ըստ ընթացակարգի հակակոռուպցիոն կոմիտեից շուտով այդ մասին կհաստատեն:

Ի դեպ, ծնողներից եռակի անգամ շատ ոստիկանական խմբերը ողջ գիշեր հսկել են դատախազության բոլոր մուտքերը ու ծնողներին հրահանգվել է հեռանալ շենքի տարածքից և տեղավորվել դիմացի մայթի հողերի մեջ: Նրանց արգելվել է վրան տեղադրել. Ստիպված աթոռներին, բետոնե բորդյուրներին նստած՝ ողջ գիշերն անցկացրել են այդպես:

Հիշեցնենք, երեք օր առաջ սկսվել է շուրջ 500 զոհվածի հարազատների մասնակցությամբ բողոքի ակցիա, ու Փաշինյանին որպես մեղադրյալ ճանաչելու ծնողների պահանջը վերաբերյալ հակակոռուպցիոն մարնում քննվող քրգործով Գլխավոր դատախազությունից պահանջել են 5-օրյա ժամկետում պարզաբանում տալ։ Այսօր երրորդ օրն է:

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ