27 04 2022

Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը. Աստղիկ Ավետիսյան

Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը. Աստղիկ Ավետիսյան

Հայաստանի PR դպրոցի հիմնադիր  Աստղիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ջահերով երթ» չլուսաբանելու Հանրային հեռուստաընկերության մեկնաբանությունն այնքան ոչ պրոֆեսիոնալ էր, որ բազմաթիվ հարցեր առաջ եկան։ Իմ նախորդ գրառումից հետո շատերն ինձ զանգահարեցին կամ գրեցին, թե՝ նախկինում էլ էր այդպես։ Ես ո՛չ նախկինների և ո՛չ ներկաների պաշտպանը չեմ։ Ես հետազոտող եմ, գիտնական, ով գիտական հետազոտական մեթոդաբանությամբ ուսումնասիրում է հանրային կարծիքը, մեդիա ազդեցությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, պետական գերատեսչությունների հաղորդակցության կառավարումը։ Մեր երկրում միշտ էլ Հանրային հեռուստաընկերությունը ծառայել է իշխանության խոսափող, բայց երբեք նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանք չեմ արձանագրել։ Որոշ քաղաքական գործիչների և գործընկերների հիշողությունն արթնացնելով՝ հրապարակում եմ տեսանյութերի մի բույլ, որոնք իրականացրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար վարպետության դաս կարող է լինել, թե նման իրավիճակներում ինչպես էր աշխատում Հանրային հեռուստաընկերությունը։

Հանրայինը պարտավոր է և պետք է հանրույթի համար աշխատի, տրվող տեղեկատվությունը պետք է լինի պրոֆեսիոնալ և բազմակողմանի։

Ի դեպ, ուսումնասիրության ժամանակ արձանագրեցինք ևս մեկ խնդիր, Հանրայինի ղեկավարությունը վերացնում է նաև լրատվականի պահոցը։ Շատ տեսանյութեր այսօր արգելափակված են կամ հեռացված։

Հղումները մեկնաբանություններում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ