27 04 2022

Եթե Արցախի քաղաքական էլիտան տրվի Փաշինյանի մանիպուլյացիաներին, դա կլինի պետական դավաճանություն. Արթուր Մոսիյան․ News.am

Եթե Արցախի քաղաքական էլիտան տրվի Փաշինյանի մանիպուլյացիաներին, դա կլինի պետական դավաճանություն. Արթուր Մոսիյան․ News.am

NEWS.am-ը գրում է․

«Մենք ողջունում ենք Հայաստանում ծավալված պայքարը և ցանկանում է շուտափույթ ազատում Նիկոլ Փաշինյանի վարչախմբից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Մոսիյանը:

«Մենք Արցախի ԱԺ ապրիլի 14-ի հայտարարության մեջ անդրադարձել ենք Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գաղափարներին, խաղաղության օրակարգին և այլն: Մենք դրանով գծել ենք մեր կարմիր գծերը, որ երբեք Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Ինչ վերաբերում է Հայաստանում Արցախի հայաթափման, Արցախը կորցնելու դեմ և Հայաստանի վտանգված լինելու, Հայաստանի թուրքացման դեմ ընդդիմության գործողություններին, այդ առումով ուզում եմ ասել, որ կապ չունի մենք Արցախից ենք, թե Հայաստանից, ցանկացած հայ մարդ, երբ վտանգված է Հայաստանի ու Արցախի պետականությունը, պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կերպ կմասնակցեք այս շարժմանը, Մոսիյանը պատասխանեց. «Ես դաշնակցական եմ, ՀՅԴ-ն այս շարժման առջամարտիկներից է, բնականաբար, մենք անպայման մասնակցելու ենք դրան»:

Նա անդրադարձավ նաև մամուլի տեղեկություններին, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենալու, որին մասնակցելու են նաև Արցախի ղեկավարները, այնտեղ Նիկոլ Փաշինյանը մտադիր է տարհամոզել Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին և տեղի քաղաքական էլիտային, որ իր ծրագրերը ճիշտ են: Այս առնչությամբ Արցախի ԱԺ պատգամավորն ասաց. «Ես նման տեղեկություններ չունեմ, որ ՀՀ-ում անվտանգության խորհրդի նիստ պետք է լինի և մերոնք պետք է մասնակցեն: Արդեն ասացի, որ Արցախի ԱԺ բոլոր խմբակցություններն իրենց հայտարարության մեջ ամեն ինչ ասել են և դա ուղենիշ է Արցախի իշխանությունների համար: Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հերթական մանիպուլյացիաներով փորձում է սեպ խրել: Արցախն այս հարցում միասնական է և չի կարող տարբեր կարծիք լինել:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներին, բոլորիս հայտնի է՝ ինչպես է նա դրանք օգտագործում: Կտրվե՞ն Արցախի իշխանությունները դրանց, իրենք պատասխանատու կլինեն այդ ամենի համար, որովհետև վերջիվերջո, իրենք արցախցի են, և իրենք էլ ցավ են ապրում թե Արցախի, թե Հայաստանի պետականության կորստի վտանգի համար: Կանեն հակառակը՝ Տերը իրենց հետ:

Արցախի քաղաքական էլիտան ինքնասպանություն չի գործի, նա պարտավոր է պատասխան տալ սեփական ժողովրդի առջև: Եթե գնան նման քայլի, դա կլինի պետական դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ: Նիկոլ Փաշինյանը 4 տարի շարունակ ամեն առավոտ, կեսոր և երեկո տարբեր բաներ է ասել, տարբեր ստեր»»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ