26 04 2022

Չկարծեք, թե վախեցնելով ու սպառնալով զոհվածների ծնողները լռելու են. Գեղամ Նազարյան



Այսօր մենք հավաքվելով այստեղ և մեկ անգամ ևս ի լուր աշխարհի բարձրաձայնում ենք մեր միտքը, մեր ասելիքը՝ առ այն, որ չկարծե՛ք, թե մենք երբևէ մոռացել ենք այն, ինչ եղել է, չկարծե՛ք, որ ծնողները մոռանալու են, թե ինչ է եղել և մեր վրեժի պայքարն իրավական բոլոր հիմքերն ունենալով մենք շարունակելու ենք: Զոհված զինվորների ծնողների և հարազատների ակցիայի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, զոհվածի հայր Գեղամ Նազարյանը:

«Պատերազմը, որ բերեցին մեր երկիր, էն արյունը, այն ողբերուգությունը, որ բերեցին մեր տուն, արհեստածին էր, այն հնարավոր էր կանխել, եթե ընդամենը ինչ-որ մեկը չասեր՝ ավելի լավ է  ինձ գժի տեղ դնեմ, բայց հանկարծ ինձ դավաճան չասեն: Երբ հայտարարեցին, որ մենք մեր զրոյական կետից սկսում ենք, ոնց ուզում եմ, բանակցում ենք, արդեն իսկ ցավոք սրտի, մենք չհասկացանք, որ վճռվում է մեր որդիների «ապագան»: Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, որ այս վարչախմբին ասենք, որ չկարծեք, թե վախեցնելով, սպառնալով, փափուկ բարձ դնելով, մարտի 8-ի քեֆեր կազմակերպելով հերոս տղերքի ծնողները լռելու են»: 

Ավելին՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ