25 04 2022

Բողոքի ակցիայի մասնակիցները «Առանց նիկոլ Հայաստան» վանկարկումներով մտան ստադիոնում․ Ֆուտբոլային խաղն ընդմիջվեց



Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Փյունիկ»- «Նորավանք» խաղի ընթացքում Հանրապետականի մի խումբ երիտասարդներ եւ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մարզադաշտ մտան՝ վանկարկելով հականիկոլական կարգախոսներ։
Երիտասարդ հանրապետականներից մեկը Արցախի դրոշով ներխուժեց խաղադաշտ, եւ խաղը մի քանի րոպեով ընդհատվեց։
«Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներին միացան նաեւ խաղի բազմաթիվ հանդիսատեսներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ