Հայաստանը երբեք կողմ չի եղել Թուրքիայի պայմաններով հարաբերությունների հաստատմանը: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքային պայքարի շրջանակում հանրային քննարկումների ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«ՀՀ պատմության ողջ ընթացքում հիմա ամենավատ ժամանակաշրջանն է Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելու համար, մեր դիմադրողականության վերջին նշույլերը մեզնից գիտակցաբար ոչնչացվել են 2021-ի հունիսի 20-ին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը