18 04 2022

44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաներ հացադուլ են հայտարարել ու միացել Արթուր Վանեցյանին

44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաներ հացադուլ են հայտարարել ու միացել Արթուր Վանեցյանին

44-օրյա պատերազմի մասնակցիներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը հացադուլ են հայտարարել ու միացել Ազատության հրապարակում նստացույց անող ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին։

«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերազմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»,-այս մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ