zham.am-ը գրում է․
Վիգեն Խաչատրյանի երեկվա ելույթն ավելի առաջ գնաց, քան նախօրեին նրա կողմից հայտարարված այն «միտքը», թե «...սխալ էր համարել, որ Արցախը չէր կարող մնալ Ադրբեջանի կազմի մեջ...»:
Երեկ նա իր միտքը շարունակելով, հայտարարեց, որ «...ընդանրապես ողջ 88 թվականի շարժման հետևանքով հայերը ստիպված հեռացան դաշտային Ղարաբաղից...»:
Այսպիսի տեսակետ չէր հնչել վերջին 30 տարվա ընթացքում, ոչ միայն երկրի պառլամենտում, այլև քաղաքական դաշտում առհասարակ:
Ասել, որ Վիգեն Խաչատրյանը հնչեցրեց միայն իր տեսակետը, միամտություն է: Նա, ըստ էության, փորձում է ասել այն, ինչ ներկա պահին չի ասում Փաշինյանը:
Վերջինս որոշել է արմատական ռեվիզիայի ենթարկել հայ ժողովուրդի պատմությունը, որպեսզի, ըստ նրա «...հնարավոր լինի խաղաղության դարաշրջան բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ...»:
Հենց այդ գործընթացի նախապատրաստական փուլի համար է Վիգեն Խաչատրյանի շուրթերով հնչեցվում նման մտքերը:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը