zham.am-ը գրում է․
Պարզվում է Արցախի խորհրդարանի երեկվա հայտարարությունը խիստ նյարդայնացրել է խիստ նյարդայնացրել է Փաշինյանի կողմնակիցներին: Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նույնիսկ հայտարարել է , թե իբրև «...արցախցիները սխալ են հասկացել Նիկոլ Փաշինյանի պատմական առաջարկությունը Արցախի կարգավիճակի նշաձողի մի փոքր իջեցնելու անհրաժեշտության մասին»:
Ըստ Աղաջանյանի, «...արցախցիների մեջքի հետևում ոչ մի գործընթաց չի իրականացվել...»:
Պարզվում է ճիշտ հակառակը, Փաշինյանը օր ու գիշեր մտածել է, թե ինչպես պաշտպանի արցախահայության իրավունքները:
Փաստորեն Աղաջանյանը իրոք համարում է, որ արցախցիները այնքան անգրագետ են, որ չեն հասկանում, թե իրենց մեջքի հետևում Փաշինյանը ինչ է բանակցել:
Հենց նման մոտեցմամբ էլ Փաշինյանի թիմը երկիրը կառավում է նաև այլ ոլորտներում: Նրանց թվում է, թե Հայաստանում ապրում են բացառապես անգրագետներ, որոնք ոչինչ չեն հասկանում և իրենց անընդհատ խափելն է կոչվում վարել իրական քաղաքական գործընթաց:
Ճիշտ է ասում են ավանակը Արցախի խորհրդանիշներից է, սակայն դա չի նշանակում, որ արցախցին ավանակից չի տարբերվում: Աղաջանյանը հավանաբար այդ տարբերությունը չի հասկացել: Օրինակ, ԱՄՆ դեմոկրատական կուսակցության խորհրդանիշը նույնպես ավանակ է, բայց դա չի նշանակում, որ այդ կուսակցության բոլոր անդամներն ու կողմնակիցները ավանակներից չեն տարբերվում:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը